Digital Art դասընթաց

Digital Art-ը դառնում է ավելի հայտնի, ավելի պահանջված՝ շնորհիվ իր բազմակողմանիության, հասանելիության և տարբեր ոլորտներում աճող պահանջարկի: Նրա ճկունությունը թույլ է տալիս այն կիրառել գովազդի, խաղերի, դիզայնի և շատ այլ ոլորտներում՝ դարձնելով այն ավելի պահանջված հմտություն այսօրվա թվային աշխարհում:

Digital Art - իդասընթացներում դուք կսովորեք հմտությունների և տեխնիկայի լայն շրջանակ՝ հիմնարար սկզբունքներից` ինչպիսիք են գունային տեսությունը, կոմպոզիցիան և հեռանկարը, մինչև առաջադեմ թեմաներ` ինչպիսիք են մասնագիտացված վրձինները, լուսավորությունը, էֆեկտները և ռենդերինգը:
Այս դասընթացը նպատակ ունի զարգացնել ձեր վարպետությունը տարբեր գեղարվեստական ոճերի, թվային գործիքների, ծրագրային հավելվածների և նկարազարդման տեխնիկայի նկատմամբ՝ թույլ տալով ստեղծել հետաքրքիր և արտահայտիչ թվային արվեստ տարբեր ժանրերում և հարթակներում:
Ու՞մ համար է այս դասընթացը

Այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել Digital Art-ի հիմնական հմտություններն ու տեխնիկան, այնպես էլ փորձառու նկարիչների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց հմտություններն ու կարողությունները:

Սկսնակ նկարիչների, փորձառու նկարազարդողների, գրաֆիկ դիզայներների և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մուտք գործել թվային ստեղծագործական ոլորտ:
Դասընթացի ընթացքում դուք կուսումնասիրեք
Մոդուլներ
Մոդուլ 1
Digital Art-ի հիմունքներ
Ծանոթություն՝ գործիքների, տեխնիկայի և հիմնական Digital Art-ի հմտությունների հետ, որոնք անհրաժեշտ են Digital Art ստեղծելու համար։
Մոդուլ 2
Հիմունքներ՝ գույն, կոմպոզիցիա և հեռանկար
Գույների տեսության, կոմպոզիցիայի կանոնների և հեռանկարային գծագրության տեխնիկայի իմացություն, որոնք առանցքային դեր են խաղում թվային արվեստում:
Մոդուլ 3
Գեղարվեստական հմտությունների զարգացում
Ուսումնասիրում է Digital Art-ի հիմնական բաղադրիչները, ինչպիսիք են լույսը, ստվերը և հյուսվածքը, գեղարվեստական հմտություններ զարգացնելու համար:
Մոդուլ 4
Արտահայտիչ աշխատանք վրձինով և տեսողական ոճ
Կենտրոնանում է, թե ինչպես աշխատել վրձինների հետ և օգտագործել տարբեր տեսողական ոճեր՝ թվային արվեստում յուրահատուկ ստեղծագործական արտահայտման համար:
Մոդուլ 5
Հայեցակարգ, կերպարների ստեղծում
Թվային աշխարհում կերպարների մշակում և ներդրում՝ շեշտը դնելով տրամադրության, բնավորության և վիզուալիզացիայի վրա։
Մոդուլ 6
Գեղարվեստական ոճերի և տեխնիկայի ուսումնասիրություն
Ուսումնասիրվում և օգտագործվում են տարբեր գեղարվեստական ոճերը և տեխնիկան Digital Art-ում:
Մոդուլ 7
Illustrator-ի աշխատանքի հիմունքները և վեկտորային արվեստը
Adobe Illustrator-ի ներածություն՝ կենտրոնանալով վեկտորային նկարազարդումների ստեղծման և հիմնական գործիքների վրա:
Մոդուլ 8
Կոմիքս և լուսային տեխնիկա
Այս մոդուլը կենտրոնանում է թվային կոմիքսների տեխնիկայի և լուսավորության հիմունքների ուսուցման վրա՝ արվեստում տեսողական էֆեկտները կատարելագործելու համար:
Մոդուլ 9
CG արվեստ
Այս մոդուլը ուղղորդվում է CG արվեստի տեսողական էֆեկտների յուրացման վրա և համակարգչային գրաֆիկայի տեխնիկայի վրա՝ Digital Art-ում իլուզիա և բարելավումներ ստեղծելու համար:
Մոդուլ 10
Նյութեր և ռենդերինգ
Այս մոդուլը կենտրոնանում է նյութի ստեղծման և ռենդերինգի տեխնիկայի վրա՝ թվային արվեստի ռեալիզմը բարձրացնելու համար:
Մոդուլ 11
Պորտֆոլիո / Ավարտական քննություն
Այս մոդուլում ընտրվում է ամբողջ դասընթացի ընթացքում կատարված աշխատանքը, և ստեղծվում է պորտֆոլիո: Այնուհետև ուսանողները պատրաստվում են ավարտական քննությանը:
Գրանցվեք դասընթացի համար
FAQ
Ի՞նչ է Digital Art-ը
Digital Art-ը գեղարվեստական ստեղծագործություն է, որը ստեղծվում կամ փոփոխվում է թվային տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են համակարգիչը, գրաֆիկական պլանշետը կամ այլ թվային գործիքները և ծրագրերը:
Նախնական գիտելիքներ անհրաժե՞շտ են դասընթացին մասնակցելու համար
Ո՛չ, դասընթացը կազմված է հենց սկսնակների համար։
Ի՞նչ եմ սովորելու Digital Art-ի դասընթացում
Digital Art-ի դասընթացներն ընդգրկում են՝ թվային նկարչություն, նկարազարդում, գրաֆիկ դիզայն, անիմացիա և այլն:
Նկարել իմանալը պարտադիր է՞
Ոչ։ Բայց նկարչական կրթությունը կդիտարկվի որպես առավելություն։
Անհրաժե՞շտ է ունենալ գրաֆիկական պլանշետ դասընթացին մասնակցելու համար
Մենք ստուդիայում տրամադրում ենք գարաֆիկական պլանշետներ, սակայն տնային աշխատանքներ կատարելիս հարկավոր է ունենալ սեփական գրաֆիկական պլանշետը։
Արդյո՞ք թվային արվեստը և գրաֆիկ դիզայնը նույնն են
Ոչ։ Թեև թվային նկարչությունը և գրաֆիկ դիզայնը որոշակիորեն կապված են, բայց նույնը չեն: Թվային նկարիչները ստեղծում են արվեստի գործեր, մինչդեռ գրաֆիկ դիզայներները օգտագործում են տիպագրություն, գույն, կոմպոզիցիա և պատկերներ տեղեկատվություն փոխանցելու համար: Թվային արվեստը լիովին թվային է և կապ չունի տպագրության հետ:
Ավարտելուց հետո ի՞նչ վկայական է տրվում
Դասընթացի ավարտին ուսանողներին տրվում է Միջազգային սերտիֆիկատ։
Անգլերենի իմացությունը պարտադի՞ր է դասընթացին մասնակցելու համար
Դասընթացի անցկացման լեզուն հայերենն է, բայց կիրառվող տերմինները, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները հիմնականում անգլերեն են։