Գաղտնիության քաղաքականություն
Ընդհանուր ակնարկ
Base design studio-ում մեզ համար կարևոր է Ձեր անձնական տվյալների գաղտնիության պահպանումը: Այդ պատճառով, մենք պարտավորվում ենք պաշտպանել մեր կայքի և մեր կիրառական ծրագրի բոլոր այցելուների և օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը: Գաղտնիության քաղաքականության միջոցով մենք ներկայացնում ենք, թե ինչպես ենք հավաքում Ձեր տվյալները, ինչու են դրանք մեզ անհրաժեշտ և ինչպես ենք մենք օգտագործում դրանք: Այս գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում առցանց վճարման գործընթացում ձեռք բերված տեղեկատվությունը: Խնդրում ենք ուշադիր կարդալ այս գաղտնիության քաղաքականությունը, քանի որ այն պարունակում է կարևոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես ենք մենք մշակում Ձեր կողմից մեզ տրամադրված ցանկացած անձնական տվյալ:
Մեր հավաքած տեղեկատվությունը և Ձեր տվյալները օգտագործելու եղանակը
Երբ դուք օգտվում եք ծառայություններից կամ մուտքանուն ու գաղտնաբառ եք ստեղծում ծառայություններին հասանելիություն ստանալու համար, Ձեզ կարող ենք խնդրել տեղեկություններ տրամադրել Ձեր մասին, այդ թվում տրամադրել (1) Ձեր անունը և կոնտակտային տվյալները, ներառյալ էլ.փոստի հասցեն և հեռախոսահամարները. (2) տեղեկատվություն, որը թույլ կտա մեզ ստուգել և հաստատել Ձեր ինքնությունը. (3) տվյալներ գտնվելու վայրի մասին. (4) տվյալներ հաշիվներ դուրս գրելու և վճարումներ ապահովելու համար. և (5) այնպիսի այլ տվյալներ, որոնք մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ պահանջվել ծառայությունները տրամադրելու և գործող օրենքներին համապատասխանելու համար: Այս տեղեկատվությունը պահանջվում է Ձեզ ծառայություններ տրամադրելու համար: Եթե Դուք նման տեղեկատվություն չտրամադրեք, դա կարող է հանգեցնել մեր կողմից ծառայությունների մատուցման ուշացմանը կամ խոչընդոտելուն:
Ինչպես ենք օգտագործում Ձեր տեղեկատվությունը
Մենք կարող ենք օգտագործել հավաքագրված տեղեկատվությունը հետևյալ նպատակների համար՝
1. Վճարումների մշակում. առցանց գործարքները հեշտացնելու և ավարտելու համար:
2. Անվտանգություն. պաշտպանություն խարդախությունից, չարտոնված գործարքներից և այլ պարտավորություններից:
3. Բարելավումներ. բարելավելու մեր ծառայությունները, վեբ կայքը և օգտվողների հարմարավետությունը:
Ում ենք մենք տրամադրում Ձեր անձնական տվյալները
Մենք կարող ենք վերը նշված բոլոր տվյալները կամ դրանց մի մասը տրամադրել հետևյալ հանգամանքներում. խուզարկության օրդերի, դատարանի որոշման կամ այլ դատական հրամանի հիման վրա. Base design studio-ի օգտատերերին, Base design studio-ի կամ լայն հանրության իրավունքները, անվտանգությունը պաշտպանելու նպատակով՝ ձեր իսկ ցուցումով (օրինակ՝ եթե Դուք մեզ լիազորում եք տվյալներ տրամադրել այլ օգտատերերին): Մենք չենք վաճառում կամ փոխանցում ձեր անձնական տվյալները երրորդ կողմերին առանց ձեր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, որոնք նշված են սույն քաղաքականության մեջ կամ օրենքով պահանջվող դեպքերից:
Մեր ծառայությունների մատուցման և կատարելագործման համար
Մենք օգտագործում ենք Ձեր տվյալները մեր ծառայությունները կատարելագործելու և Ձեր նախապատվություններին հարմարեցնելու համար: Սա անհրաժեշտ է, որ մենք հնարավորություն ունենանք օրինական հիմունքներով պարզելու, թե ինչպես են օգտագործվում մեր ծառայությունները, ինչպես նաև մեր բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու ուղիներ գտնելու ու կիրառելու նպատակով: Դա նաև անհրաժեշտ է, որ մենք կարողանանք իրականացնել մեր օրինական շահերը, որոնք ուղված են մեր ծառայությունների բարելավելմանը, արդյունավետության, ծառայությունների նկատմամբ օգտատերերի հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաև մեր ծառայությունների օգտագործման ձևերի վերաբերյալ պատկերացումներ ձեռք բերելուն:
Անվտանգային միջոցառումներ
Մեր վերահսկողության տակ գտնվող անձնական տվյալները չարտոնված մուտքից, ոչ պատշաճ օգտագործումից և բացահայտումից, չարտոնված ոչնչացումից կամ պատահական կորստից պաշտպանելու նպատակով մենք կիրառում ենք անվտանգության քաղաքականություն, կանոններ և տեխնիկական միջոցներ: Բացառապես Դուք եք պատասխանատու Ձեր գաղտնաբառը և հաշվի այլ մանրամասները գաղտնի պահելու համար: Ի վերջո, Դուք եք պատասխանատու ծառայություններից օգտվելու ժամանակ Ձեր նույնականացման, գաղտնաբառերի և/կամ ցանկացած անձնական տեղեկատվության գաղտնիության պահպանման համար: Միշտ զգույշ և պատասխանատու եղեք Ձեր անձնական տվյալների նկատմամբ: Եթե Ձեր գաղտնաբառի, հաշվի մանրամասների հետ կապված որևէ մտահոգություն կամ Ձեր հաշվի որևէ չարտոնված օգտագործմանը վերաբերող որևէ կասկած ունեք, ապա անմիջապես կապվեք մեզ հետ: Մենք ցանկացած պահի կարող ենք ապաակտիվացնել կամ կասեցնել Ձեր հաշիվը:
Cookie-ֆայլեր
Մեր ծառայություններից օգտվելիս մենք կարող ենք փոքր ֆայլ ուղարկել Ձեր համակարգչին կամ սարքին («Cookie-ֆայլ»): Դա մեզ հնարավորություն կտա նույնականացնել Ձեր համակարգիչը, հետևել մեր կայքում Ձեր վարքագծին և բացահայտել Ձեր հետաքրքրությունների որոշակի ոլորտները, որպեսզի մենք կարողանանք անհատականացնել և հարմարեցնել մեր ծառայությունները Ձեր նախապատվություններին: Մենք կարող ենք օգտագործել Cookie-ֆայլեր անձնական տվյալներ հավաքելու և պահելու համար, ինչպես նաև կարող ենք կապել Cookie-ֆայլերում պահված տվյալները Ձեր կողմից մեզ տրամադրած անձնական տվյալների հետ: Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերը այնպես, որ այն մերժի Cookie-ֆայլերի օգտագործումը, սակայն դրա հետևանքով ծառայության որոշ տարրերի օգտագործումը կբացառվի:
Գաղտնիության քաղաքականության թարմացումները
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս գաղտնիության քաղաքականությունը: Ամենաժամանակակից տարբերակը կտեղադրվի մեր կայքում՝ ուժի մեջ մտնելուց հետո: